Հայաստանն իսկապես ռազմավարական գործընկեր եւ դաշնակից է Ռուսաստանի համար, եւ դա դիրքորոշում է, որը սատարվում է Ռուսաստանի հասարակության եւ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը` պատասխանելով դիտարկմանը, որ, չնայած ռազմավարական գործընկերության առկայությանը, հայ վարորդների իրավունքները ՌԴ-ում ոտնահարվում են, եւ քիչ չեն նաեւ Հայաստանի քաղաքացիների արտաքսման դեպքերը:
«Ինչ վերաբերում է առանձին չլուծված խնդիրներին, ապա դրանք Հայաստանի համար բացարձակապես խտրական բնույթ չեն կրում: Այդ խնդիրները լուծվում են համապատասխան լուծումներ գտնելուց հետո»,- ասել է Կոսաչեւը:
Գնահատելով Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի երկօրյա համատեղ նիստը՝ Կոսաչեւը նշել է, որ դա բովանդակալից, անկեղծ, արդյունավետ աշխատանք էր: «Մենք Ադրբեջանի հետ նման միջխորհրդարանական ձեւաչափ չունենք, եթե խոսենք տարածաշրջանի երկրների մասին: Աշխատանքի նման ձեւաչափը ձեւավորվում է միայն այնպիսի սերտ գործընկերների եւ դաշնակիցների եհտ, ինչպիսիք են, օրինակ, Ղազախստանն ու Բելառուսը»,- նշել է նա:
Կոսաչեւը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միասին աշխատում են միջխորհրդարանական վեհոժողների առավելագույն թվով. «Մենք յոթ համատեղ հարթակ ունենք, որոնցից յուրաքանչյուրում արդեն իսկ կառուցողական փոխգործակցություն է հաստատվել: Մենք շատ լուրջ ու խորքային կերպով զարգացրել ենք համագործակցությունը միջխորհրդարանական հարթակներում: Երկօրյա աշխատանքների արդյունքներով հիման վրա ես կարող եմ նշել, որ մենք տարակարծիք չենք եղել քննարկվող հարցերից եւ որեւէ մեկի դեպքում: Հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Ռուսաստանում»:

Մոսկվայից զգուշացնում են Փաշինյանին՝ գազի թանկացումը կպայթեցնի Հայաստանի բյուջեն I ԼՈՒՐԵՐ I 20:00

Բաքվում անհանգի՞ստ են. TRIPP-ի «ճարտարապետը» Բաքու է մեկնել I ԼՈՒՐԵՐ I 18:00

Վարդան Ղուկասյանն արդարացվել է I ԼՈՒՐԵՐ I 16:00

ՔՊ-ն ԱԱԾ-ին է մեղավոր համարում Շաքիում կատարվածի համար, բայց ոչ Պապիկյանին I ԼՈՒՐԵՐ I 14:00

Ծեծկռտուք և վիրավորանքներ ԱԺ-ում. պատգամավորները բռունցքների են անցել I ԼՈՒՐԵՐ I 12:00
Նմանատիպ հոդվածներ

ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին բանաձևին աջակցելու համար

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. Ուշակով

Ռուսաստանը հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլի մասին
Կարդացեք նաև

Ադրբեջանում թարմացրել են քաղբանտարկյալների ցուցակը. այն ներառում է 322 մարդ

Իսպանիայում դատարանը չեղարկել է Պուչդեմոնի ձերբակալության հրամանագիրը՝ ինը տարվա արտագաղթից հետո

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մշակված մոտեցումները դեռևս արդիական են․ ՌԴ ԱԳՆ

Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովում չի նախատեսվում. Ուշակով

Եվրախորհրդարանում ցուցադրել են Թրամփի մերկ, երկմետրանոց ոսկեզօծ արձանը

Ինչու՞ են ՔՊ-ից հեռացրել Փաշինյանի ակտիվ աջակից Օրդյանին. ArmLur














