ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հեռախոսազրույց է ունեցել Հայաստան-Իրան սահմանին իրանցի սահմանապահների ձերբակալած, այնուհետեւ ազատ արձակած ամերիկուհու հետ: Նա գտնվում է Թուրքիայում, անվտանգության մեջ է եւ այլեւս չունի ամերիկյան իշխանությունների օգնության կարիքը: Քրոուլին հայտարարել է, որ այդ գործը կարելի է փակված համարել:

Հունվարի 8-ին Իրանի սահմանապահները հայտարարել էին ամերիկուհի Հալ Թալայանի ձերբակալման մասին: Նրան կասկածում էին ԱՄՆ-ի օգտին լրտեսելու մեջ: Հունվարի 9-ին Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ Թալայանը լքել է Իրանը: