Հունվարի 12-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, նախատեսվում է հերթական դիտարկումն անցկացնել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Այն տեղի կունենա ԼՂՀ Մարտակերտի շրջանի եւ Ադրբեջանի Թերթերի շրջանի (Ադրբեջանի կողմից օկուպացված Մարտակերտի մի հատվածի) սահմանային գոտում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատւնուսն ու Անթալ Հերդիչը:

Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Փրայորը: