Վրաստանի դպրոցների շրջանավարտներն այս տարի առաջին անգամ կհանձնեն ատեստացիոն քննություններ: 8 ատեստացիոն քննությունները հաջող հանձնելուց հետո, շրջանավարտներն իրավունք կստանան մասնակցել բուհերի ընդունելության միասնական ազգային քննություններին:

Թեստավորումը շրջանավարտները կանցնեն համակարգչային դասարաններում, հարցերին պատասխանելով գրավոր, online ռեժիմով:

Քննությունների արդյունքները համակարգիչը կհայտնի անմիջապես թեստավորումից հետո: