Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արագ քայլելը վկայում է երկարակեցության հակվածության մասին:

Փիթսբուրգի համալսարանի հետազոտողները 9 փորձ են իրականացրել՝ հետեւելով 34 հազար թոշակառուների: Փորձի մասնակիցների քայլքի միջին արագությունը կազմել է 0,9 մետր վայրկյանում: Սակայն այն տարեցները, ոքեր ավելի արագ են շարժվել, ավելի երկար են ապրել իրենց դանդաղաշարժ տարեկիցներից: Հատկապես այդ կախվածությունը նկատելի է 75 տարեկանից բարձրերի մոտ: