Բաքվի Նիզամիի շրջանում դաժան սպանություն է կատարվել:

Ինչպես ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել են դատախազությունից, այսօր առավոտյան, ժամը 4-ի սահմաններում, Ռովշան Մեհրալիեւը կենցաղային վեճի հողի վրա սպանել է իր մորը՝ Էլմիրա Մեհրալիեւային, կնոջը՝ Լալա Մեհրալիեւային, երկու մանկահասակ երեխաներին, հարվածներ հասցնելով խոհանոցի դանակով:

Հարեւաններին դեպքի մասին հայտնել է 8-ամյա Նուրանան, ով կարողացել է փախչել եւ հայտնել հարեւաններին, որոնք էլ ահազանգել են ոստիկանությանը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են Մեհրալիեւին եւ տեղափոխել հիվանդանոց, քանի որ նա ինքն իրեն դանակի հարվածներ էր հասցրել:

Ըստ հաղորդագրության, գործազուրկ Մեհրալիեւը ղարաբաղյան պատերազմի մասնակից է: