Android օպերցիոն համակարհի անվտանգությունը համեմատվել է մրցակից հարթակների հետ։ Այսպիսի հայտարարություն է արել  Android–ի անվտանգության հարցերով ղեկավար Դեվիդ Քլայդերմախերը, փոխանցում է CNET–ն։

Խոսելով Android–ի անվտանգության մասին՝ նա նշել է, որ այս օպերացիոն համակարգի օգտատերերը կարող են իրենց վտանգել՝ ներբեռնելով ծրագրեր Google Play–ից դուրս։

Նրա հավաստմամբ՝ եթե Apple–ը արգելում է App Store–ից դուրս գտնվող ծրագրերի ներբեռնումը, ապա Android–ը այլ մոդելով է աշխատում։ Այն պաշտպանում է օգտատերերին Google Play Protect  պաշտպանության տեխնոլոգիաների օգնությամբ։