Վրաստանում ձերբակալվել է Բագրատիոնի արքայատոհմի կեղծ ժառանգը: Լաշա Տիտանիձեն մեղադրվում է փաստաթղթերի կեղծման մեջ:

Կես տարի առաջ ձերբակալվել էին Տիտանիձեի երկու ազգականները՝ հայր եւ որդի, նույն մեղադրանքներով: Նրանք առ այսօր գտնվում են անազատության մեջ:

Տիտանիձե ընտանիքի անդամները նախկինում բնակվել են ԱՄՆ-ում: Վրաստան նրանք ժամանել են «վարդերի հեղափոխությունից» հետո: Խաբեբաները Բագրատիոնի ազգանունով փաստաթղթեր էին ստացել՝ օգտվելով կեղծ ծննդյան տեղեկանքներից:

Ներկայանալով որպես թագավորական ընտանիքի ժառանգ, ինքնակոչները նվիրատվություններ էին հավաքում: Ձերբակալվածներին մինչեւ երեք տարի ազատազրկում է  սպառնում: