Ուկրաինայում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, բացառությամբ դիվանագետների, թույլ չեն տա քվեարկել Ռուսաստանի նախագահական ընտրություններում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, հաղորդում է 112 UA-ն:

«Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 18-ին Ուկրաինայի տարածքում՝ Կիեւում, Խարկովում, Օդեսայում եւ Լվովում ՌԴ  դիվանագիտական հաստատությունների պաշտպանության ռեժիմը չի նախատեսելու ՌԴ քաղաքացիների մուտքը այդ օբյեկտներ ընտրություններին քվեարկելու համար», - նշել է Ավակովը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական եւ հյուպատոսական առաքելությունների տարածքում քվեարկությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի պահանջները լիովին կատարվեն Ռուսաստանի Դաշնության կողմից: Այսօրվա դրությամբ Ռուսաստանը չի հրաժարվել իր ապօրինի մտադրություններից», - ավելացրել է Ավակովը:

Այս հանգամանքներում Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը որոշում կայացրեց Ուկրաինայի օրենսդրությունը խախտող ընտրությունների անցկացման անհնարինության մասին՝ Ուկրաինայի տարածքում գտնվող դիվանագիտական առաքելություններում:

Իր հերթին ԿԸՀ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է դիմել ՄԻԵԴ `Ուկրաինայում քաղաքացիների քվերակությունը խոչընդոտելու պատճառով: