Վրաստանի զինված ուժերի Կրծանիսի վարժական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է երեք մարդ, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը:

13 մարդ վիրավորվել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Ենթադրաբար նռնականետով վարժանքների ժամանակ տեխնիկական սխալ է տեղի ունեցել, արկի պայթյունը ողբերգության է հանգեցրել, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:

Հիվանդանոց է ժամանել Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Դեվի Չանքոթաձեն:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, այդ ռազմակայանում վրացի զինվորականներին մարզում են ամերիկացի հրահանգիչները: