Մոսկվայում, մարտի 13-15-ին կայացած MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է նաեւ Արցախի պատվիրակությունը:

ՀՀ մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախը ներկայացված էր առանձին տաղավարով: Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցներին ու հյուրերին տրամադրվել է Արցախի  զբոսաշրջային գրավչությունների, զբոսաշրջային արդյունքի,զբոսաշրջության  հեռանկարային  ճյուղերի մասին տեղեկություն պարունակող գրականություն, ինչպես նաեւ արցախյան տուրօպերատորների վերաբերյալ տեղեկություն:  Մասնակից զբոսաշրջային օպերատորներից որոշներն  արդեն իսկ հետաքրքրված են Արցախով:

Գործնական քայլեր եւ հետագա համագործակցություն  ապահովելու համար նրանց փոխանցվել է հստակ տեղեկատվություն արցախյան գործընկերների վերաբերյալ:

Արցախը ներկայացնող  տաղավարը կազմակերպել է նաեւ արցախյան գինու համտես՝ միաժամանակ Արցախի ու արցախյան գինեգործության պատմության հետաքրքիր մանրամասներ տրամադրելով միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ու հյուրերին: