Facebook-ը սպասարկման  կանոնների խախտման համար արգելափակել է բրիտանական Cambridge Analytica ընկերությանը, հաղորդում է Kommersant.ru- ն:

Ընկերությունը զբաղվում է սոցիալական ցանցերում տվյալների վերլուծությամբ  եւ համագործակցել է, մասնավորապես, 2016 թվականին ԱՄՆ-ում քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփի շտաբի հետ:

Facebook-ի հավաստմամբ՝ Քեմբրիջի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ալեքսանդր Կոգանը սոցիալական ցանցի պլատֆորմի վրա ստեղծել է «This is your digital life» հավելվածը, որը պետք է օգտատիրոջ հոգեբանական դիմանկարը կազմեր:

Հետագայում պարոն Կոգանը 270,000 օգտատերերի տվյալները հանձնել է երրորդ կողմերին, այդ թվում` Cambridge Analytica-ին:

Դրանից հետո Facebook-ը հեռացրել է պրոֆեսորի հավելվածը եւ պահանջել Cambridge Analytica-ից հավաստիացումներ, որ տեղեկատվությունը կկհեռացվի:

 Հավաստացումները տրվել են, սակայն, 2018 թվականին պարզվելէ, որ ոչ բոլոր տվյալներն են ոչնչացվել: