Երբ հայտարարություն եղավ, որ Ստամբուլի հարավում քաղցկեղով հիվանդացությունների թիվը բարձր է եւ նույնիսկ մոր կաթի մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ, նմանատիպ զգուշացում տարածվեց նաեւ քաղաքից դեպի արեւմուտք ընկած թաղամասում:

«Քաղցկեղի երկու օջախները» գտնվում են Ստամբուլի Դիլովաս Իզմիթ եւ Թեքիրդաղ Չորլու  թաղամասերում, որոնք տեղակայված են արդյունաբերական օբյեկտների կողքին եւ ունեն աղտոտվածության բարձր մակարդակ:

Դիլովասում քաղցկեղից մահացությունների թիվը երեք անգամ գերազանցում է միջազգային մակարդակը, քանի որ այնտեղ են գտնվող ծանր մետաղներով եւ քիմիկատներով աշխատող արդյունաբերական ընկերություններ:

Դիլովասում ապրող կանանց կաթի եւ երեխաների կղկղանքերի անալիզները ցույց են տվել, որ դրանց մեջ կա ալյումինի եւ կադմիումի մեծ քանակություն: