Իրանի նախկին փոխնախագահ Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին ոստիկանությունը ձերբակալել է հարցաքննելու նպատակով: Այս մասին հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով Թեհրանի գլխավոր դատախազին:

Հայտարարության մեջ նշվում է, որ  Մաշային ձերբակալվել է քննության շրջանակում, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Tasnim-ը նշում է, որ մի քանի օր առաջ Մաշային քննադատել էր Ահմադինեժադի մեկ այլ համախոհ Համիդ Բահաիի նկատմամբ կայացված դատավճիռը, որին բանտարկության էին դատապարտել: