Android պլատֆորմով աշխատող սարքերի Google Play նոր խանութը կհայտնվի 2018 թվականի մարտի վերջին: Օգտատերերին հասանելի կլինեն մի ամբողջ շարք նորամուծություններ, հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:
Հիմա Android-ի բազայի վրա աշխատող գաջեթների տերերին հասանելի կլինի ծրագրային ապահովման եւ տեսահոլովակների սքրինշոթերի նոր չափը: Մշակողները դրանք ավելի տեսանելի են դարձրել, որպեսզի մարդիկ կարողանան ծանոթանալ այն տեղեկություններին, թե ինչ ծրագիր կամ խաղ են բեռնում:
Դրանից զատ, մասնագետները ավելացրել են սահուն սքրոլինգ: Օգտատերերը կարող են սքրինշոթերը բացել նաեւ էջից վեր եւ ամբողջ էկրանով: Փոփոխությունները վերաբերել են նաեւ էջերի դիզայնին:




























