Երեւանում ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ընտրական տեղամասում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկելու համար, չնայած հարսանյաց հանդեսին, քվեարկելու է եկել նորապսակների զույգը: Նրանք անմիջապես գրավել են այցելուների ուշադրությունը: Գրանցվելով՝ նորապսակներն ուղղվել են դեպի քվեախցիկները քվեարկելու համար, որից հետո փաստացի միաժամանակ իրենց քվեաթերթերը նետել են թափանցիկ քվեատուփերի մեջ:
Հարկ է նշել, որ Երեւանում ՌԴ դեսպանատանը տեղակայված ընտրական տեղամասում քվեարկությունն ընթանում է հանգիստ եւ կազմակերպված:
.png)
.png)
.png)
.png)











