Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Մեծ ցավով տեղեկացա Իրանում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ փրկվածներին` արագ ապաքինում եւ վերականգնում:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից: