Երգչուհի, դերասանուհի եւ իր երգերի հեղինակ Մադոննան նախատեսում է գիշերային ակումբ բացել Լոնդոնի կենտրոնում: Մադոննայի համոզմամբ, այդ հաստատությունն իրեն ավելի շատ եկամուտ կբերի, քան իր բոլոր համերգները:
Սա բեմը լքելու փոփ-աստղի առաջին փորձը չէ: Առաջին անգամ դա եղել է 10 տարի առաջ, երբ նա տարվել էր կաբալայով, երկրորդ անգամ Մադոննան թողել է երաժշտությունը հանուն ընտանիքի:
Փոփ-թագուհու գործընկերը նոր բիզնեսում կլինի Մալայզիայի մի քաղաքացի:





























