Իրանի տեղեկատվության նախարար Ալի Մոսլեհին տարածաշրջանային պետություններին զգուշացրել է Իսրայելի հետ իրենց կապերում զգուշավոր լինել։ Նա նշել է, որ Իսրայելի հետ համագործակցող տարածաշրջանային երկրներին Իրանը կդիտի որպես իրեն ներկայացող վտանգ։

«Տարածաշրջանի այն երկրները, որոնք ինչ-որ փոխհարաբերություններ կունենան Իսրայելի հետ, կվերածվեն Իսրայելի ահաբեկչական գործողությունների բազաների»,- ասել է նա, հայտնում է իրանական Irna գործակալությունը։

Նշենք, որ Ադրբեջանն ընդգծված լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Ադրբեջանը պաշտպանում է իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում Իսրայելի շահերը՝ փոխարենն ստանալով այդ երկրից նորագույն զինամթերք ձեռք բերելու հնարավորություն: