Ադրբեջանի մայրաքաղաքում հերթական ծանր սպանությունն է կատարվել:
Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են Հաթայայի շրջանի ոստիկանական բաժանմունքից, դեպքն արձանագրվել է ժամը 16:30-ի սահմաններում: 62-ամյա Մահրու Ալիեւան սպանվել է անհայտ անձանց կողմից իր բնակարանում:
Պարզվել է, որ նա միայնակ էր ապրում: Նախնական վարկածով անհայտ անձինք կողոպուտի նպատակ են ունեցել: Նրանք սպանել են տանտիրուհուն բութ գործիքի հարվածով: Տան կողոպուտի մասին որեւէ տեղեկություն դեռ չկա:
Սպանվածը եղել է Ադրբեջանի մանկավարժական համալսարանի դասախոս:





























