Google-ի նախկին ինժեներ Նոյ Ռիդի Քեմփբելը հիմնադրել է Built Robotics ընկերությունը, որը զբաղվում է շինարարական մեքենաների ավտոմատացմամբ, ինչպիսիք են բուլդոզերները եւ էքսկավատորները, հաղորդում է Naked-Science-ը:
Նոյի խոսքով, նա մանկությունից երազում էր, որ ռոբոտները մի օր մարդու ծանր աշխատանքն իրենց վրա վերցնեն:
«Մեր ընկերության գաղափարը ավտոմատացված տեխնոլոգիաների օգտագործումն է՝ շինհրապարակում ծախսերը, ժամանակը եւ վտանգը նվազեցնելու համար: Ռոբոտներն արդեն կատարում են վտանգավոր եւ կրկնվող աշխատանքների 80 տոկոսը: Նրանց կառավարելու համար մենք ավելի շատ օպերատորների կարիք կունենանք: Կարծում եմ, մեքենաները եւ մարդիկ միասին կաշխատեն»:




























