Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը հունվարի 11-ին իր արտաքսման հարցի վերաբերյալ դատական լսումների ժամանակ հայտարարել է, որ եթե իրեն արտաքսեն ԱՄՆ, ինքը կարող է դառնալ Գուանտանամոյի բանտարկյալ, իսկ հետագայում նաեւ մահապատժի ենթարկվել:

«Ասանջն ասել է, թե իր ԱՄՆ արտաքսումը մահապատժի ենթարկվելու ռեալ վտանգ է ներկայացնում»,- գրում է Times-ի թղթակիցն իր Twitter-ում, որը նա վարել է դատարանի դահլիճից:

Նաեւ դատարանում առաջին անգամ նշվել են շվեդուհիների անունները, որոնք մեղադրում են Ասանջին բռնաբարությունների մեջ: Լոնդոնի Բելմարշ մագիստրատական դատարանն այսօր մեղմացրել է գրավի դիմաց ազատման պայմաններն ու նոր լսումները նշանակել է փետրվարի 7-8-ին, հաղորդում է «Գազետա.Ru»-ն: