Մոսկվան զրկվում է խորհրդային ժամանակաշրջանի եւս մեկ խորհրդանաիշից. փակվում է հայտնի «Պրահա» ռեստորանը: Հնարավոր է, որ այն նորից բացվի 2011
թվականի ամռանը, սակայն արդեն ուրիշ` Just Cavalli-ի անվամբ:
2010 թվականի վերջին հայտնի է դարձել, որ անվանի իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին նախատեսում է գնել շենքը գործարար Թելման Իսմայիլովից, ում այն դադարել է եկամուտ բերել: Լրատվամիջոցների հաղորդմամբ, գործարքի ենթադրյալ արժեքը 450 մլն դոլար է, սակայն դեռեւս ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել:
Կմնա՞ ինչ-որ բան հին «Պրահայից», դեռեւս հստակ հայտնի չէ: «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի հաղորդմամբ, Կավալին թեեւ իտալացի է, սակայն նրա սիրելի ուտելիքը թթու դրած կաղամբից պատրաստված ռուսական շչին է:




























