Հնդկաստանում 18-ամյա աղջիկը մահացել է հեռախոսի պայթյունի հետեւանքով: Սմարթֆոնի պայթելու պահին նա խոսելիս է եղել: Այս մասին հայտնում է DailyMail-ը:
Թերթի տվյալներով, Ումա Օրամը հեռախոսը միացրել է լիցքավորման եւ զանգ կատարել։
Պայթյունից վնասվել է նրա ձեռքը, դեմքը, ոտքը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:




























