Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, երկրի պաշտպանության նախարար Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հայտարարությունները՝ Իրանի կողմից «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներին թաքցնելու մասին սուտ են: Այս մասին նշված է Իրանի ԱԳՆ կայքում հրապարակված գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրանում «Ալ Քաիդայի» առաջնորդների գտնվելու մասին բեն Սալմանի հայտարարությունները մեծ սուտ են»,- ասել է Ղասեմին: Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան այն երկրներից մեկն է, որը «վերջին դերը չի խաղացել «Ալ Քաիդայի» ստեղծման հարցում»:
«Նրան չի հաջողվի թաքցնել նաեւ սաուդյան թագավորության մասնակցությունը մարդկության արդի պատմության ամենաարյունահեղ ողբերգություններից մեկին՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին»,- հավելել է Ղասեմին:
Երկուշաբթի CBS-ի հետ հարցազրույցում Մուհամմեդ բեն Սալմանը հայտարարել էր, որ «Իրանն իր տարածքում թաքցնում է «Ալ Քաիդայի» առաջնորդներին, այդ թվում՝ Ուսամա բեն Լադենի որդուն:




























