Այսօր՝ հունվարի 11-ին Նիդերլանդներում երկաթուղում վթար է տեղի ունեցել. Գերմանիա մեկնող ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատար շարժակազմին: Բախումից հետո ուղեւորատար գնացքի մի քանի վագոն դուրս են թռել ռելսերից:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով կեսօրին Զեվանար քաղաքից ոչ հեռու, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով AP-ին: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Գնացքը կարող էր զարգացնել մինչեւ 300 կմ/ժամ արագություն: Վթարի հանգամանքները պարզվում են: