Երեւան-Մոսկվա ուղերթի ավտոբուսի ճանապարհային պատահարի հետեւանքով 8 տուժածները Պավլովսկի հիվանդանոցում են:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանցից երեքը՝ Դավիթ Սարդարյանը (1969թ. ծնված), Տիգրան Բաբախանյանը (1972թ. ծնված) եւ Եղիշե Համբարձումյանը (1982թ. ծնված) վերակենդանացման բաժանմունքում են: Հինգը՝ Մելիք Հայրապետյանը (1988թ. ծնված), Արկադի Թադեւոսյանը (1974թ. ծնված), Արմեն Մուրադյանը (1964թ. ծնված), Վարյա Օհանյանը (1961թ. ծնված) եւ Վազգեն Գեւորգյանը (1972թ. ծնված) վիրաբուժական բաժանմունքում են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 20-ի առավոտյան «Դոն» Մ4 ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին բախվել են Երեւանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսը եւ բեռնատարը: Զոհվել է 2 մարդ: Պավլովսկի Միացյալ հերթապահ-ենթակարգավարական ծառայության տվյալներով՝ վթարի պատճառը ավտոբուսի հանդիպակաց ուղեմաս դուրս գալն էր:



























