Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր երգչախումբը եւ սերբական սուրբ Ստեֆանի երգչախումբը հանդես կգան Մոսկվայում հունվարի 14-ին՝ հին Նոր տարուն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Մոսկվայի պատրիարխատի արտաքին եկեղեցական կապերի բաժնին:

Ելույթները տեղի կունենան Մոսկվայի երաժշտության միջազգային տանը՝ հոգեւոր երաժշտության փառատոնի շրջանակներում:

Էջմիածնի հոգեւոր երգչախումբը գործում է 1946-ից: 1995-ից այն գլխավորում է Հայաստանի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանը: