Հունվարի 10-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Շրջանային փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Կարեն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա գիշերը, ժամը 02.30-ին, Բաղրամյան պողոտայում գտնվող մի ակումբում գողացել է 24-ամյա Նինա Ս.-ի եւ 26-ամյա Եվգենիա Ե.-ի բջջային հեռախոսները:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:





























