Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ միասնական ռազմավարություն չկա, եւ եթե իշխանությունները չսթափվեն եւ չմտածեն այդ ուղղությամբ, ապա 2011-ին տնտեսական վիճակն ավելի կվատանա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Միմասյանը։
Նրա խոսքով, իշխանությունների կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու պարագայում 2011 թվականին վիճակը հավասարապես վատանալու է թե բնակչության կենսամակարդակի առումով, թե տնտեսության մրցունակության տեսակետից։ «Իսկ եթե իշխանություններն այնուամենայնիվ վերանայեն իրենց մոտեցումները եւ սոցիալ-տնտեսական զարգացման միասնական ռազմավարություն մշակեն, ապա հնարավոր կլինի իրականորե շտկել իրավիճակը եւ վարել մրցունակություն ապահովող սոցիալ-տնտեական քաղաքականություն։ Ռիսկեր միշտ կան եւ հաշվի առնելով ներկայումս վարվող քաղաքականությունը՝ այդ ռիսկերն այս տարի դրսեւորվելու են բացասական տեսանկյունից, ինչն առավել ազդելու է քաղաքացիների կյանքի, կենսամակարդակի եւ երկրի միջազգային մրցունակության վրա»,- նշեց Մինասյանը։
Ամփոփելով՝ նա նկատեց, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ՝ սկսած տնտեսական մրցակցության ապահովումից, վերջացրած երկրի բյուջեն ոչ թե նպատակ, այլ որպես միջոց դիտելու քաղաքականությունից։




























