Մարտի 22-ին, 23-ին եւ 24-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Մարտի 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 22-23-ը եւ 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +12+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +12+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +4+6, ցերեկը` +16+18,

Գեղարքունիքում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +12+16,

Լոռիում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +15+18,

Տավուշում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +17+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +12+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +18+21,

Արարատում՝ գիշերը`+5+8, ցերեկը` +20+22,

Արմավիրում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +20+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +12+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +20+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +22+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +17+22,

Արցախում՝ գիշերը` +6+11, ցերեկը՝ +20+24: