Վրաստանի ռազմական ոստիկանությունը երեք զինվորականների է ձերբակալել: Հետաքննության տվյալներով, «Կրցանիսի» ուսումնական կենտրոնում տեղի ունեցած պայթյունը եղել է անվտանգության նորմերի խախտման հետեւանքով: Ձերբակալվել են հրետանային ստորաբաժանումների պատրաստության դասընթացի պետ, գնդապետ Տրիստան Տկեշելիաձեն, հրետանային դիրքերի ղեկավար Մամուկա Պարեշիշվիլին եւ առաջին հրետանային ստորաբաժանման հրամանատար Մախազ Կոբալիան, գրում է Грузия Online-ը:

Ուսումնական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, զոհվել էր 3 զինվորական, 13-ը վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: