Իրանի միջուկային մրցավազքը կանգնեցնելու միակ հնարավորությունը այդ երկրին հասկացնելն է, որ տնտեսական պատժամիջոցներին կարող է հաջորդել ռազմական հարվածը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Արտասահմանյան լրագրողների առջեւ ելույթ ունենալով, Նեթանյահուն նրանց ուշադրությունն է հրավիրել WikiLeaks կայքի հրապարակած գաղտնի փաստաթղթերի վրա, որոնք վերաբերում են իրանի միջուկային ծրագրին: Դրանցում նշվում է, որ այդ ծրագիրն այսօր ամենակարեւոր խնդիրն է Մերձավոր Արեւելքի երկրների համար, գրում է Mignews-ը:
«Կայքի հրապարակումները ցուց տվեցին, որ տարածաշրջանի երկրների կառավարություններին երեք խնդիր է հուզում. Իրանը, Իրանը եւ էլի Իրանը»,- ասել է նա:





























