Ադրբեջան է ժամանել Իրանի նավթի նախարար, ՕՊԵԿ-ի նավթային կարտելի ղեկավար Սեյիդ Մահսուդ Միրկեզամին: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանության մամուլի ծառայության ղեկավար Աբբաս Իսկենդարի, գրում է Trend-ը:

Նրա խոսքով, բանակցությունների արդյունքում, որոնք նախարարը կանցկացնի Բաքվում, նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունները էներգետիկ ոլորտում եւ համատեղ նախագծերը:

Չի բացառվում նաեւ Իրանին ադրբեջանական նավթի մատակարարումների երկարաժամկետ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: