WhatsApp- ի հիմնադիրներից  Բրայան Էկտոնը կոչ է արել բաժանորդներին հեռացնել Facebook-ը՝ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար 50 միլիոն օգտատերերի տվյալների օգտագործման մասին սկանդալի ֆոնին, հաղորդում է Newsru-ն:

«Ժամանակն է  #հեռացնել Facebook-ը», - գրել է WhatsApp- ի հիմնադիրը: Հիշեցնենք, որ Facebook-ը WhatsApp-ին ձեռք էր բերել 2014 թվականին: Այս կարճ գրառումը անմիջապես ավելի քան 10 հազար հավանում է հավաքել:

Հեշտեգը հայտնվել է Twitter-ի թրենդներում: Թե որքան ակտիվ են սոցցանցի օգտատերերը հեռացնում իրենց էջերը, դեռ հայտնի չէ:

Վերջին օրերին Facebook-ը  լուրջ սկանդալի կենտրոնում է հայտնվել, որի էությունն այն է, որ բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությունը ստացել է սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի տվյալները, որոնց հիման վրա մշակել է ընտրողների քաղաքական նախընտրությունների վերլուծության ալգորիթմը, կազմել է նրանց էջերը, որոնք հետո օգտագործվել են Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ: