ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը ժամանակի հարց է, հայտարարել է այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «5-րդ ալիքին» տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես վստահ եմ, որ դա ժամանակի հարց է: Ավելի մեծ ու լավ կազմակերպություն դեռ ոչ ոք չի ստեղծել, ոչ ոք չի կարող միայնակ ապահովել իր անվտանգությունը, հատկապես փոքր երկրները, կարծում եմ՝ դա վերաբերում է նաեւ Ուկրաինային: Մենք թշնամական մտադրություններ չունենք այլոց նկատմամբ, հատկապես մեծ հարեւանների: Եւ գոյատեւելու համար մեզ անհրաժեշտ անվտանգության նվազագույն երաշխիք: Մեզ համար ակնհայտ հարց է դա, եւ դա չի կարելի քննարկել»,- ասել է Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է RBC.ua-ն:





























