Հունվարի 11-ին`ժամը 10.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Զաքիյան փողոցի 3-րդ շենքի թիվ 35 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 89-ամյա Ռիմա Նովիկովայի դին:
Նույն օրը`ժամը 19.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 187-րդ շենքի թիվ 13 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է հոգեկան հիվանդությամբ տառապող, 42-ամյա Արմեն Պետրոսյանը եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:





























