Siri ձայնային օգնականում ծրագրային թերություն է հայտնաբերվել, որը թույլ է տալիս տեղեկանալ iPhone-ում թաքցված իրազեկումների բովանդակությանը, հայտնում է 9to5Mac-ը:

iOS 11-ում գործառույթ է հայտնվել, որն արգելափակված էկրանին թաքցնում է  հաղորդագրությունների բովանդակությունը՝ իրազեկումը կարդալու համար  անհրաժեշտ է այֆոնն ապաարգելափակել Touch ID-ի կամ Face ID-ի օգնությամբ:

Այդուհանդերձ, Siri-ի խոցելիությունը թույլ է տալիս շրջանցել այս պաշտպանությունը՝ դրա համար բավական է օգնականին խնդրել իրազեկումը բարձրաձայն ընթերցել: Հաղորդվում է, որ Siri-ն հաջողությամբ է ընթերցում WhatsApp-ի, Telegram-ի, Skype-ի, Signal-ի հավելվածները:

Apple ընկերությունը հայտարարել է, որ խնդրի մասին տեղեկացված է եւ արդեն աշխատում է այն ուղղելու համար: