Հունվարի 11-ին Հրազդան քաղաքի Միկրո թաղամասի Զորավար Անդրանիկ պողոտայի միկրոշրջան 3/314 շենքի բնակիչ 21-ամյա Անդրանիկ Մհերի Գրիգորյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի 20 ՏՏ 212 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 9-ամյա Ալինա Արթուրի Բարսեղյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 9-ամյա աղջնակը մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի քաղաքային հիվանդանոց, իսկ երեկ երեկոյան արդեն տեղափոխվել է Երեւանի Ծերեթելիի փողոցի վրա գտնվող մանկական հիվանդանոց:
Երեխայի վիճակը գնահատվում է ծանր կայուն:
Վրաերթի ժամանակ երեխան եղել է մոր հետ: Վրաերթի ենթարկած ավտոմեքենան տեղափոխվել է Հրազդանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:





























