Թեհրանում 7 մարդ է կախաղան բարձրացվել թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով:

Իրանական Ինգիլաբ դատարանի որոշման հիման վրա մահապատժի են ենթարկվել Մովսում Բեհրամին, Փերվիզ Էսքերին, Մանուչեհր Նեջեֆին, Աբդուլֆահիդ Բարանզեհին, Լետիֆ Սեհրաին, Հելիլ Տաջիկն ու Ռզա Կուրբանին: Նրանք մեղադրվում էին թմրնյութերի արտադրության, վաճառքի, տաածման եւ պահման մեջ, հաղորդում է ISNA-ն:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մի քանի շաբաթ առաջ Իրանում կախաղան էին բարձրացվել եւս յոթ մարդ՝ թմրանյութերի վաճառքի համար: Դատավճիռն ի կատար էր ածվել Զահեդան քաղաքի բանտում: