Ամեն տարի հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից, ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվել եւ անվանակոչվել է: Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ:
Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաեւ Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ եւ համապատասխանում է եբրայերենի Մեսիային:





























