2010 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայությունը օտարերկրացիների եւ Ադրբեջանի քաղաքացի չհամարվող անձանց կողմից 5117 դիմում է ստացել:
Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է վարչական օրենսգրքի 930 խախտում, որից 171-ի դեպքում անձը տուգանք վճարելով օրինականացրել է հանրապետությունում իր բնակվելը:
685 օտարերկրացիների նկատմամբ որոշում է կայացվել 48 ժամի ընթացքում լքել երկիրը, իսկ 74 օտարերկրացիների անմիջապես արտաքսել են երկրից:





























