Մարտի 24-ի երեկոյան ժամերին, 25-ին եւ 28-ի երեկոյան հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 24-ի գիշերը, 26-27-ը՝ առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 25-ի ցերեկն ու 26-ի գիշերը՝ նույնքան կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 24-ի երեկոյան ժամերին, 25-ին եւ 28-ի երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +24+26,

Գեղարքունիքում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,

Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+26,

Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +24+27,

Արարատում՝ գիշերը`+13+15, ցերեկը` +26+28,

Արմավիրում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +26+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +26+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +30+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +22+27,

Արցախում՝ գիշերը` +10+15, ցերեկը՝ +25+30: