MGM ընկերությունը հայտարարել  է, որ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումները կսկսեն 2011-ի վերջին: Ֆիլմը վաձույթում կհայտնվի 2012 թվականի նոյեմբերի 9-ից:

Նոր ֆիլմը թվով 23-րդն է 007 գործակալի մասին: Ֆիլմի ռեժիսորը Սեմ Մենդեսն է: Բոնդի մասին նոր ֆիլմի անունը դեռեւս չի հաղորդվում: Ֆիլմում Բոնդին կմարմնավորի Դանիել Քրեյգը: Հիշեցնենք, որ դերասանը խաղացել է «Կազինո Ռոյալ» (2006) եւ «Գթասրտության Քվանտը» (2008) ֆիլմերում:

Ենթադրվում է, որ գլխավոր չարագործին Մենդեսի ֆիլմում կխաղա Ռասլ Բիլը: Պաշտոնապես պայմանագիր չի կնքվել բրիտանացի դերասանի հետ, սակայն նա նախկինwւմ աշխատել է Մենդեսի հետ եւ բարձրաձայնել  իր ցանկության մասին նկարահանվել Բոնդի մասին ֆիլմում: