Beeline-ը «Վեստա» ընկերության հետ համատեղ գործարկում է սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագիր։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կկարողանան տարաժամկետ վճարման պայմանով գնել 30 000 դրամից սկսած արժողությամբ ցանկացած սմարթֆոն «Վեստա Արգավանդ» վաճառասրահում։
Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների եւ հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն ընտրված սակագնային պլանի համար։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչեւ 7500 դրամի սահմաններում։
«Այս նախագիծն իրականացվում է «Կա-Կա-Չկա» սկզբունքի շրջանակում՝ հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա, որը թույլ է տալիս շատ շահավետ պայմաններով ձեռք բերել որակյալ եւ ժամանակակից սմարթֆոններ, իսկ հավելյալ տոկոսների փոխարեն վճարել կապի համար։ Մեր նպատակն է այս պարզ եւ հարմար առաջարկը դարձնել հնարավորինս հասանելի բոլորի համար, եւ այժմ սմարթֆոն գնել ու միանալ մեր սակագնային պլաններից մեկին կարելի է Beeline-ի գրասենյակներից ու առցանց խանութից բացի նաեւ «Վեստա Արգավանդ» վաճառասրահում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մենք կարեւորում ենք հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը՝ հաճախորդների համար ավելի հարմար եւ հետաքրքիր առաջարկներ ներկայացնելու նպատակով: Նախագիծը սկսում ենք փորձնական ռեժիմում «Վեստա Արգավանդ» վաճառասրահում: Հաճախորդների հավանությունը ստանալուց հետո մենք կընդլայնենք նախագիծը «Վեստա»-ի բոլոր վաճառասրահներում», - նշեց «Վեստա» խանութ-սրահի Գլխավոր մենեջեր Հովհաննես Վահրամյանը։



























