Ախալքալաքի թիվ 3 դպրոցի շուրջ 130 սովորողները նոր եւ ժամանակակից դպրոցում են սովորելու:
Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինն այսօր՝ հունվարի 12-ին այցելել է Ախալքալաք եւ տեղական իշխանությունների հետ միասին մասնակցել նոր դպրոցի հիմնարկեքին:
Նշենք, որ վրացական թիվ 3 դպրոցի շենքը զգալիորեն վնասվել էր 1988թ. Սպիտակի երկրաշարժից, եւ դրանից հետո աշակերտները սովորում էին գիշերօթիկ դպրոցի տարածքում՝ ոչ հարմարավետ պայմաններում:
Ախալքալաքում հինգ դպրոց է գործում, որոնցից 3-ը՝ հայկական, մեկը՝ ռուսական, եւս մեկը՝ վրացական:





























