Թուրքիայի համար արտաքին հիմնական վտանգ ներկայացնում է ԱՄՆ-ը։ Այս մասին են վկայում թուրքական Քադիր Հաս համալսարանի սոցիոլոգների կողմից անցկացված վերջին հարցման արդյունքները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Համաձայն հետազոտության՝ հարցվածների 67,8 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի համար ամենամեծ վտանգը ներկայացնում է ԱՄՆ-ը։ Երկրորդ տեղում Իսրայելն է։ Այսպես կարծում է հարցվածների 51 տոկոսը։ Իսրայելին հետեւում է Իրանը՝ 9,6 տոկոս։ Այսպիսով, ցուցակում չի հայտնվել Հայաստանը։
Հարցումն անցկացվել է Թուրքիայի 81 նահանգներից 26-ում, դրան մասնակցել է հազար քաղաքացի։
Հարցվածների 44,3 կարծում է, որ թուրքական կառավարության կողմից վարվող քաղաքականությունն անհաջող է, այն դեպքում, երբ 32,1 տոկոսն այն համարում է հաջողված։
Հարցումը վկայում է նաեւ Էրդողանի կառավարության հեղինակության անկման մասին։ Եթե 2010 թվականի առաջին կիսամյակին նախարարների կաբինետի հանդեպ վստահությունը կազմում էր 44 տոկոս, ապա տարվա երկրորդ կեսին այն իջել էր 26,5 տոկոսի։





























