Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Facebook-ից հեռացրել է իր SpaceX եւ Tesla Inc ընկերությունների էջերը՝ ընդունելով Twitter-ում օգտատերերի մարտահրավերը, հաղորդում է Reuters-ը:

«Ջնջեք Facebook-ում SpaceX-ի էջը, եթե դուք տղամարդ եք», - Twitter-ում գրել է օգտատերը: Մասկը խոստացել է եւ մի քանի րոպե հետո ջնջել է:

Մասկն աձագանքել է WhatsApp-ի համահիմնադիր Բրայան Աքթոնի #deletefacebook թվիթին 50 միլիո օգտատերերի տվյալների օգտագործման մասին սկանդալի կապակցությամբ:

Շատ օգտատերեր միլիարդատիրոջը կոչ են արել ջնջել նաեւ Instagram-ում ընկերության էջերը:

«Instagram-ը դեռ լավ է...այն դեռ բավական անկախ է»,  -պատասխանել է Մասկը: