Վրացական կողմը սպասում է Ադրբեջանի արտգործնախարարության ագրեմանին (համաձայնությանը) այդ երկրում իր դեսպանի թեկնածությունը հաստատելու համար: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հաղորդել են Վրաստանի արտաքին գերատեսչությունից:
«Թեեւ Թուրքիայում Վրաստանի նախկին դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն հաստատվել էր Խորհրդարանի կողմից նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի առաջարկությամբ Ադրբեջանում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում, մենք պետք է գոյություն ունեցող ընթացակարգերով ստանանք հրավեր, այպսես կոչված ագրեման (համաձայնություն) մեր նոր դեսպանի համար»,-հաղորդել են Վրաստանի արտգործնախարարությունից:
Արտաքին գերատեսչությունում դժվարացել են պատասխանել հարցին, թե կհասցնի՞ արդյոք նոր դեպանն ստանալ ագրեմանը մինչեւ հունվարի 18-ը: Հենց այդ օրն է նախատեսված Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի այցելությունը Բաքու:
Ավելի վաղ այդպես էլ ագրեման չստացավ Ադրբեջանում նշանակված Վրաստանի դեսպան, Խորհրդարանի պատգամավոր Իրակլի Քավթարաձեն:
Դրանցի էլ վաղ այդ պաշտոնում առաջադրված նախագահի մամուլի ծառայության ղեկավար Իվանե Նոնիաշվիլին հրաժարվեց պաշտոնից՝ անձնական խնդիրների պատճառով:





























