Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան:

NEWS.am-ին դիվանագիտական աղբյուրներ հաղորդել են, որ Հայաստանի նախագահին կուղեկցի 30 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի կազմում ընդրկված են օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գործարարներ:  Այցելության շրջանակներում սպասվում են Սերժ Սարգսյանի հանդիպումները  Հունաստանի բարձաստճան պաշտոնյաների հետ:

Հունվարի 17-ին արդեն նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս:

Այցելության ընթացքում նա կհանդիպի Կիպրոսի նախագահ Դիմիտրիոս Խրիստոֆիասի եւ Խորհդարանի նախագահ Մարիոս Գարոյանի հետ:

Նախատեսվում է նաեւ Հայաստանի նախագահի ելույթը Կիպրոսի խորհրդարանում: Այցի շրջանակներում կլինի նաեւ բիզնես-ֆորում:

 Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ, այս տարվա փետրվարին սպասվում է նաեւ Հայաստանի նախագահի այցելությունը Գերմանիա: